Լավաշթխիկ

Բարև ձեզ , այսօր ես ձեզ կպատմեմ լավաշթխիկ ծեսի մասին։  Ուրբաթ օրը մենք դպրոցում ունեցանք լավաշթխիկի ծես։ Սկզբում մենք դասարանով երգեցինք Տատիկ զալյուր կմաղէ երգը, հետո գնացինք ագարակի թոնրատուն։ Թոնրատանը մենք միացանք ուրիշ դասարանի և նորից երգեցինք Տատիկ զալյուր կմաղէ, Քուրիկ զիզի, Ջաղացս մանի մանի երգերը։ Հետո մենք աղջիկներով խմոր հունցեցինք, ու տատիկը խմորը թոնիրը գցեց և լավաշ հանեց, իսկ մենք շրջան էինք կազմել ու երգում էինք։ Եւ երգելը վերջացրեցինք, հաց կերանք պանրի ու կանանչու հետ։ Եւ վերադարձանք դասարան։

Լավաշթխիկ