Ուսումնական ագարակ

Մենք դասարանով երեքշաբթի գնացինք ագարակ։ Ագարակում մենք տեսանք թռչուններ, շներ, ճագարներ, և երկու ձի։ Ես կերակրեցի սագերին,  հավերին և սիրամարգերին։ Ագարակում կար 5 սագ, 7 հավ և 1 սիրամարգ: Սագերը շատ բարձր ձայներ էին հանում, իսկ հավերը սիրամարգի հետ կչկչում էին։ Ես սագերին կերակրեցի խնձորով և խոտով, իսկ հավերին և սիրամարգին տվեցի միայն խնձոր։ Նրանք արագ-արագ ուտում էին այն ամենը,  ինչ  ես նրանց տալիս էի։ Ես մեկ խնձոր էլ շնիկին գցեցի, և նա թռավ օդում բռնեց։ Ինձ շատ  դուր եկավ մեր ագարակը։ Ես կուզեի, որ այնտեղ ավելի շատ կենդանիներ լինեին։

Ագարակում.docx․

Թողնել մեկնաբանություն